Բաժանորդագրվեք մեզ YouTube-ում

ՍԱ ԴԵՌ ՍԿԻԶԲՆ Է ...

Գոնսալո Իգուաին նույն ինքը` Պիպիտա: Ինչպե՞ս չանդրադառնաս նրա խաղին, այն խաղին, որի շնորհիվ հազարավոր երկրպագուներ ուրախությունից ցնծում, արտասվում կամ ուղակի ապրում են նրա խաղով:
Արգենտինացի գոլահարը ապացուցում է, որ սա դեռ սկիզբն է: Այո՛: Խոստովանեք, որ 2 շաբաթ առաջ անգամ չէիք հիշում այս ֆուտբոլիստի մասին: Պատճառը այն էր, որ դաշտում եղանակ էր ստեղծում Բենզեման:
Եկեք մի պահ ներկայից տեղափոխվենք անցյալի գիրկը՝ վերդառնալու միտումով: Հիշեք 2007 թվ. այն օրը, երբ արգենտինացին ձեռքերը կոնքերին հենած սպասում էր վան Նիստելռոյին: Սպասում, թե ե՞րբ կվերդարձնի իր մարզաշապիկը: Այն մարզաշպիկը, որով էլ հենց հեղինակեց բոլորիս համար այդքան շատ սպասված գոլը: Դժվարին պահին էր, որ նրա հոգու խորքում ծնվեց ռմբարկուի էմոցիաները: Չզսպելով այն, նա առաջ նետվեց՝ հաղթանակ բերելով «բլանկոսներին»:
Նոր շունչ է մտած նրա գործողություններում: Նախկինի համեմատ բարելավել է տեխնիկան ու հարվածների ճշգրտությունը: Չներելով մրցակցին, անխնա պատժելով ցանկացած դարպասապահին, ովքեր ամեն կերպ ցանկանում էին անառիկ պահել դարպասները նա խինդ ու ծիծաղ է պարգևում բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են իրեն: Ժամանակակից աշխարհում դժվար չէր եղել պարզել, որ ամենադիպուկ հարվածները Գոնսալոյին են պատկանում:
Վերջին ժամանակների ծանր վնասվածքները մեծ բիծ թողեցին իր ֆուտբոլային կարիերա վրա: Մեծ կամքի տեր արգենտինացին չմտահոգվեց: Շտապեց ապաքինվել և ապացուցել շատերին, որ «Ռեալի» կազմում կա իր պես ֆանտաստիկ ռմբարկու:
Ապաքինումից հետո նրան հատկացվում էր 10-15 րոպե: Իհարկե, դժվար է ցանկացած ֆուտբոլիստի համար հարմարվել խաղին երկար բացակայությունից հետո: Նրա բացակայության ընթացքում փայլուն խաղով աչքի էր ընկնում ֆրանսիացի «առյուծը»: Կարծես այս երկու հարձակվողների հաջողությունները հաջորդում են իրար ինչպես գիշերն ու ցերեկը: Այս անգամ նրան առիթ ընձեռնվեց խաղալ մեկնարկային կազմում, քանի որ Բենզեման վնասվածքի պատճառով չէր կարող խաղալ: Վերջին խաղերում դաշտից առանց գոլի հեռանալու սկզբունքով, Իգուաինը Մոուրինյոյի մեջ վերծնեց վստահությունը իր հանդեպ:
Անչափ վստահ խաղ է ցուցադրում արգենտինացին: Կարծես նոր ռեկորդների է ձգտում: Մենք հավատում ենք քեզ: Իսկ մեզ մնում էր շարունակել ավանդույթ դարձած մեզ պատկանող վիդեոների շարքը: Կայքի կողմից պատրաստված հոլովակում ընդգրկված են նոր մրցաշրջանում Իգուի տասնմեկ գոլերը (ութը «Ռեալում», երեքը՝ Արգենտինայի հավաքականում)

Комментариев нет:

Отправить комментарий

Տարածել բլոգը

Xnet

Մեկնաբանություն

система комментирования CACKLE