Բաժանորդագրվեք մեզ YouTube-ում

"ԶԳՈւՇԱՑՈւՄ" Պաշտպանեք ձեր համակարգիչը վտանգավոր վիրուսներից

Ինտերնետում կան մեծ քանակությամբ վտանգավոր ծրագրեր, որոնք ամենաջախջախիչ կերպով ազդում են ձեր համակարգչի վրա: Այդպիսի ծրագրերը ներխուժում են ձեր համակարգիչ խաբեությամբ. դրանք կարող են թաքնված լինել օգտակար հղումների կամ ֆայլերի տակ: Վտանգավոր ծրագրերը գողանում են անձնական տվյալները – լոգիններ, գաղտնաբառեր և ձեռք բերում մուտք ձեր on-line բանկերին: Այդպիսի ծրագրերը կարող են ձեր անունից սպամ տարածել: Ինչպես նաև, այդ ծրագրերը դանդաղեցնում են համակարգչի աշխատանքը կամ բլոկավորում են օգտակար ծրագրերը, օրինակ, անտիվիրուսները: Հետևեք, խնդրում ենք, հետևյալ կետերին, որպեսզի ապահովեք ձեր համակարգչի անվտանգությունը. 

 • մի բացեք և տեղադրեք էլեկտոնային փոստով ստացված (անգամ ծանոթներից) բոլոր այն ֆայլերը, որոնց անվանման մեջ առկա է .exe; 
 • ինտերնետից, առավել ևս անծանոթ կայքերից մի բեռնք անվճար ծրագրեր: Եթե դուք ծանոթ եք կայքին, օրինակ, skype.com, և ցանկանում եք բեռնել ծրագրի նոր տարբերակը, ապա դա չի սպառնա ձեր համակարգչի անվտանգությանը: Բայց հաշվի առեք, որ բեռնված ֆայլերը կամ գրքերը կարող են վտանգավոր լինել;
 • եթե այցելել եք անծանոթ կայք, ապա մի բեռնեք այնտեղից ծրագրեր կամ ֆայլեր, որոնք ձեզ առաջարկում են կայքի հետ բացված պատուհանները: Ինչպես վարվել, եթե համակարգիչ ներխուժել է վտանգավոր ծրագիր: Նախանշաններ.
 • էլեկտրոնային փոստի կամ սոցիալական կայքերի հաճախակի կոտրումներ;
 • ինտերնետ-տրաֆիկի կտրուկ աճ;
 • համակարգչի աշխատանքի զգալի դանդաղում: Ձեր գործողությունները. Տեղադրեք, խնդրում ենք, ձեր համակրգչի վրա հակավիրուսային ծրագիր, օրինակ, Kaspersky lab կամ Dr. Web: Իսկ ավելի լավ է` դիմեք մասնագետի, ով կտեղադրի հակավիրուսային ծրագիր և կստուգի ձեր համակարգիչը: Հնարավոր է, անհրաժեշտություն առաջանա, վերատեղադրել օպերացիոն համակարգը, իսկ այդ հարցում առանց մասնագետի դուք գլուխ չեք հանի:

Комментариев нет:

Отправить комментарий

Տարածել բլոգը

Xnet

Մեկնաբանություն

система комментирования CACKLE