Հանցագործության ապացույցների բացակայության պատճառով փակվել է աշխարհահռչակ
երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան գործը:
Լոս Անջելեսի ոստիկանության հաղորդագրությունում նշվում է, որ քննությունը
պաշտոնապես դադարեցվել է, քանի որ գործը քրեական բնույթի չէ:
Դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունը հաստատել է, որ
Հյուսթոնը մահացել է` խեղդվելով լոգարանում:
Երգչուհու մահվան պատճառ է դարձել սրտային անբավարարությունը, կոկայինը և չափից
դուրս տաք ջուրը:
Հետաքննության տվյալներով` մահից առաջ երգչուհին կոկային է օգտագործել, մարիխուանա
և ալկոհոլ:
Комментариев нет:
Отправить комментарий